Քաղաքացիները պարտավոր են զինվորական հաշվառման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությանը զորակոչվելու համար ներկայանալ իրենց հաշվառման (իսկ հաշվառում չունեցողները`փաստացի) բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:
Հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են նարկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ:
Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժը կրած անձիք պարտավոր են պատիժը կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ:Ի
Օտարերկրյա պետություն մշտապես բնակության մեկնող ՀՀ քաղաքացին հաշվառման (հաշվառում չունեցող փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատում պարտավորագիր է ստորագրում` օրենքով նախատեսված դեպքում և ժամկետում օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման կանգնելու վերաբերյալ:
Աղբյուրը`Իրավաբան.net