Ձերբակալված և կալանավորված անձանց կապը ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ

Որպես կանոն, ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրի վարչակազմը պարտավոր է ապահով և ստեղծել համապատասխան պայմաններ`կալանավորված և ձերբակալված անձանց կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ ապահովելու համար:

«Այդ նպատակով ստեղծվում են տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ»,- այս մասին Իրավաբան net-ին հայտնում է Երևանի Հակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:

Վերջինիս փոխանցմամբ`նախաքննության շահերից ելնելով` ձերբակալված և կալանավորված անձանց հեռախոսային խոսակցությունները կարող են արգելվել քրեական վարույթն իրականցնող մարմնի որոշմամբ: Եթե քրեական վարույթը իրականացնող մարմինը նման որոշում է կայացնում, ապա պարտավոր է գրավոր իրազեկել ձերբակալվածների պահելու վայրի կամ կալանավորվածների պահելու վայրի վարչակազմին:

Կալանավորված անձանց թույլատրվում է իրենց հաշվին նամակագրություն վարել` առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Նամակագրությունը իրականացվում է կալանավորվածների պահելու վայրի վարչակազմի միջոցով` առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, սակայն նամակը ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով:

Արա Ղարագյոզյանի խոսքով`քրեական վարույթն իրականացնող մարմինը իրավունք ունի իրականացնել գրաքննություն, միայն դատարանի որոշման հիման վրա:

Կալանավորված անձանց բացառությամբ, առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվողների, մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձի կամ նրա ընտանիքի զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքերում կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել