Ռամիլ Սահիբ Սաֆարովը, որը հանդիսանում է Ադրբեջանի քաղաքացի և բանտարկված է Հունգարիայում 2004 թ.-ի փետրվարի 19-ից հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար, դիմում է ներկայացրել փոխանցվելու (համաձայն «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. մարտի 21-ի Ստրասբուրգյան կոնվենցիա) Ադրբեջան, որպեսզի այնտեղ կրի իր պատիժը Ադրբեջանում: (Հունգարիայի Հանրային և արդարադատության նախարարության հաղորդագրությունից)
Ինչպես Ադրբեջանը այնպես էլ Հունգարիան ստորագրել են կոնվենցիայի տակ, որը վավերացվել է Հունգարիայի խորհրդարանի կողմից 1994 թ.-ին:
Համաձայն այդ կոնվենցիայի, մի երկրում բանտարկված անձը կարող է փոխանցվել երրորդ երկիր` հետևելով կոնվենցիայի կետերին, որտեղ նա պետք է կրի սահմանված պատիժը: Այսպիսով, այդ անձը կարող է դիմել իր բանտարկման պետությանը կամ բանտարկությունը վերահսկող պետությանը տեղափոխում կատարելու համար կոնվենցիայի շրջանակներում: Վերահսկող պետության պատկան մարմինները կշարունակեն իրագործել պատժի իրականացումը կամ կփոխանցեն պատիժը դատական եղանակով կամ վարչական եղանակով տվյալ պետության որոշման տեսքով: Կատարման շարունակման պարագայում պետք է պահպանվեն պատժի բնույթն ու ժամկետը:
Համաձայն Ադրբեջանի արդարադատության նախարարության տեղեկատվության, Ադրբեջանի Քրեական օրենսգիրքը տվյալ հանցագործությունը դիտարկում է որպես ծանր հանցանք, որը կարող է պատժվել ցմահ բանտարկությամբ:
Ցմահ ազատազրկված անձիք կարող են վաղաժամ ազատ արձակվել առնվազն 25 տարի պատիժ կրելուց հետո:
Ադրբեջանի Արդարադատության նախարարությունը նաև տեղեկացրել է Հունգարիայի Հանրային վարչարարության և արդարադատության նախարարությանը, որ Ռամիլ Սահիբ Սաֆարովի պատժի ձևը չի փոխարինվելու և անհապաղ շարունակվելու է համաձայն հունգարիական դատավճռի:
Քանի որ կոնվենցիայով սահմանված դրույթները պահպանված էին Ռամիլ Սահիբ Սաֆարովի գործում, նրա փոխանցումը հաստատվել է Հանրային վարչարարության և արդարադատության նախարարի կողմից և Ռամիլ Սահիբ Սաֆարովը այսօր փոխանցվել է Ադրբեջանին:
Կոնվենցիայի շրջանակներում պատժի իրականացումը կատարվում է վերահսկող պետության օրենքներով և այդ պետություննը միանձնյա պատասխանատվություն է կրում համապատասխան որոշումների համար: 2010 թ.-ին տասնմեկ բանտարկված մարդ, 2011 թ.-ին յոթ բանտարկված մարդ, իսկ 2012 թ.-ին ութ բանտարկված մարդ է փոխանցվել Հունգարիայից այլ երկրների այս կոնվենցիայի շրջանակներում: Հունգարիան գործում է բոլոր հարցերում, ներառյալ Ռամիլ Սահիբ Սաֆարովի գործում, միջազգային իրավունքի շրջանակներում:
(Հունգարիայի Հանրային և արդարադատության նախարարության հաղորդագրություն)
Հ.Գ.
Ինչպես տեսնում ենք տարածված հաղորդագրության դրույթներն ու հավաստացումներն որևէ աղերս չունեն իրականության հետ, ավելին, այն ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հունգարիայի իշխանությունների կողմից բացահայտ կերպով ոտնահարվել է միջազգային իրավունքը՝ իրականացնելով նավթադոլարային ծախու արդարադատություն:
Աղբյուրը՝ Իրավաբան.net