«Պետական մարմինների կողմից ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումից հետո երբեմն առաջանում են իրավիճակներ, որոնց առաջացմամբ պայմանավորված ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է պետական տուրքի վերադարձի հնարավորությունը»,- նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Պետական տուրքը վերադարձվում է այն բյուջեից, որին հաշվանցվել է գումարը: Դիմումը պետք է ներկայացվի ֆինանսական մարմնին` ՀՀ ֆինանսների նախարարությանը, կցելով դատարանի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը (վճարման անդորրագրի բնօրինակը): Դիմումը պետք է ներկայացվի պետական տուրքի վերադարձման իրավունքի առաջացման պահից սկսված 3 տարվա ընթացքում:
Վճարումն իրականացված անձի դիմումը և կից փաստաթղթերը ստանալուց հետո ոչ ուշ քան 30 օրյա ժամկետում անձին ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձվում է վճարված պետական տուրքի գումարը:
Աղբյուրը` Իրավաբան.net