Տարանցիկ երթևեկության դեպքում օտարերկրացիները կարող են մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում 72 ժամից ոչ ավելի

Հաճախ երկրից երկիր ճամփորդելիս անհրաժեշտություն է առաջանում տարանցիկ երթևեկել մեկ այլ` երրորդ երկրի տարածքով:
Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկություն է համարվում որևէ պետությունից ՀՀ տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտի միջոցներով դեպի երրորդ պետություն օտարերկրացիների երթևեկությունը:
Տարանցիկ երթևեկության դեպքում օտարերկրացիները պետք է ներկայացնեն դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա:
Պետք է նկատի ունենալ, որ տարանցիկ երթևեկության դեպքում օտարերկրացիները կարող են մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում 72 ժամից ոչ ավելի, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի:
Հայաստանի Հանրապետության ցամաքային սահմանով երրորդ երկիր տարանցիկ երթևեկող օտարերկրացիները կարող են տարանցիկ վիզա ստանալ նաև առանց դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա ներկայացնելու:
Եթե օտարերկրացին գտնվում է տարանցիկ գոտում և չի մտնելու Հայաստանի Հանրապետության տարածք, ապա նա կարող է գտնվել տարանցիկ գոտում 48 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել