«Ինչի՞ տենց ոգևորվեցիք». Հովիկ Աբրահամյանը՝ կառավարության անդամներին

Էկանոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր մի քանի նախագծեր ներկայացրեց, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 7 փոփոխության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին նախագծերը:

Կարեն Ճշմարիտյանի ընդլայն ելույթից հետո վարչապետը կտրուկ արձագանքեց՝ աշխուժություն նկատելով դահլիճում. «Ինչի տենց ոգևորվեցիք, լավ բան էր ասում դրա համար, թե հավատ չի ներշնչում,- ասաց նա՝ հավելելով,- Եթե որոշ մարդկանց դուրը չի գալիս, դա նրանց ներքին և արտաքին պրոբլեմներն են»:

Բացի այդ, վարչապետն այսօր վրդովված նկատառում արեց Արման Սահակյանին՝ Պետական գույքի կառավարման վարչության պետին: Նա ներկայացնում էր «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին գույք նվիրաբերելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Այն ներկայացնելուց հետո վարչապետն ասաց. «Պարզ պետք է բացատրեք, որ մարդիկ իմանան, նախատեսվում է հանրակացարան ստեղծել, որ հնդիկ ուսանողները բնակվեն այնտեղ, պարզ ասեք, բոլորիդ ասում եմ, ալարում եք՝ խոսեք»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Նա նաև նկատողություն արեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ով մոտենալով ամբիոնին խոսեց մինչ այս ներկայացրած նախագծից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել