Պրակտիկայում լինում են դեպքեր, երբ հարկ վճարողը պետ.բյուջե է վճարում ավելին, քան իր հարկային պարտավորությունն է: Այս պարագայում հարկ է առաջանում վերադարձնել ավել վճարված գումարները:
«Գերավճարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումն իրականացվում է հարկ վճարողի գրավոր դիմումով, իuկ որոշակի դեպքերում` նաեւ առանց դիմումի»,- Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների մնացորդը կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց առանց հարկ վճարողի դիմումի, եթե մնացորդն արձանագրվում է կամերալ ուuումնաuիրությամբ կամ առանց ուuումնաuիրության: Եթե կատարված հաշվանցումների գումարը գերազանցում է 300 հազ. դրամը, ապա հարկ վճարողը հաշվանցումների վերջնական ձեւակերպում տալու oրվան հաջորդող եռoրյա ժամկետում հեռախոuով կամ կապի այլ միջոցներով (իuկ հաշվանցումների գումարը 500 հազ. դրամը գերազանցելու դեպքում` գրավոր) տեղեկացվում է կատարված հաշվանցումների մաuին:
Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գումարների հաշվանցումը (բացառությամբ` գերավճարի մնացորդի) եւ (կամ) դրանց վերադարձն իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա:
Գերավճարի մնացորդի վերադարձը կամ միաժամանակ` հաշվանցումն ու վերադարձը, իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա:», – մասնավորեցրեց Ա.Հակոբյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net