«Մենք ի վիճակի չենք մուծելու». տաքսու վարորդը դժգոհում է անհիմն տուգանքներից

62-ամյա Բագրատը 44 տարվա վարորդական ստաժ ունի: Նա որոշել է այլևս ոչ մի կոպեկ չմուծել վարչական մարմնին: Վարորդն ասում է, որ բազմաթիվ տուգանքներ է ստացել՝ կապված կայանման և բաժանարար հոծ գիծը տրորելու հետ:

«Մենք մուծում ենք կարմիր գծերի համար վարձը, բայց հազարից մեկ է ստացվում, որ կարողանանք այնտեղ կայանել, որովհետև զբաղված է ողջ կենտրոնը՝ չհաշված արվարձանները: Ես ոնց գնամ պատվեր կատարեմ կամ հղի կնոջը, հիվանդ տարեց մարդուն իջեցնեմ նրա մուտքի մոտ, ես պետք է սպասեմ, որ նա գա ի վերջո: Գալիս են տուգանքներ, այս ամիս 45 հազար տուգանք: Ես համաձայն եմ արագաչափերին, նույնիսկ կողմ եմ, ես համաձայն եմ կարմիր լույսով խախտողներին, բայց այս մանրունքների համար, օրինակ՝ հոծ գծի վրա անիվդ 5 սմ բարձրացել ես, երբ խոչընդոտ է եղել թեքվելուց»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա փոխանցմամբ՝ վարչական մարմինը վարորդներին տուգանելիս պետք է հաշվի առնի նաև մեղմացուցիչ հանգամանքները, ինչը չի արվում. «Եթե ես կանեմ կոպիտ խախտում, թող ինձ թեկուզ դատապարտեն, բայց ես չեմ արել: Հիմա արդեն էլ տեղ չկա, միայն այս ամիս 40-50 հազարի տուգանք եմ ստացել: Ես որոշել եմ, եթե իմ մեղքով կանխամտածված խախտում չի, ոչ մի դեպքում չեմ մուծի, ինչ ուզում են՝ անեն»,- եզրահանգեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել