Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի կողմից ընտրված դատավոր Արմեն Հարությունյանի երդման հանդիսավոր արարողությունը. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին դատավոր, ներկայումս Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը:
«Ցանկանում եմ շնորհավորել և հաջողություն մաղթել նրան»,- ասաց Ա. Գյուլումյանը:Երդման արարողությանը ներկա են եղել ՄԻԵԴ դատավորների ողջ կազմը: Նորընտիր դատավորը երդվել է կատարել իր պարտականությունները անկախ և անկողմնակալ, գաղտնի պահել քննարկումները:
Լուսանկարը՝ panorama.am-ի