Իրավաբան.net իրավաբանական պորտալը հանդիսանում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության պաշտոնական գործընկերը։ Գործընկերության շրջանակներում Իրավաբան.net-ը վեր կհանի և կլուսաբանի գիտության ոլորտում առկա իրավական լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հետ միասին համապատասխան պատկան մարմիններին կներկայացնի դրանց լուծման իրավական մեխանիզմները:
Աղբյուրը՝ Իրավաբան.net