Անհատույց սեփականաշնորհում

Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված և 2008 թվականի հուլիսի 19-ի դրությամբ առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում) այն անհատական բնակելի տները և դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և (կամ) հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի (Հողային oրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված), այդ թվում` ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:
Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը տիրապետվող և 2008 թվականի հուլիսի 19-ի դրությամբ առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում)` քաղաքացիներին պատկանող՝ բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասերին կից ավել օգտագործվող` մինչև 300 քառակուսի մետր սահմանազատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և (կամ) դրանց վրա կառուցված բնակելի տները և (կամ) բնակելի նշանակության օժանդակ շինությունները, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի (Հողային oրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված), այդ թվում` ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման գոտիներում, այդ թվում` ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, որի (որոնց) սեփականությունը համարվող հողամասին կից է ավել օգտագործվող հողամասը և (կամ) շինությունները, և ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:
Օրենքը չի տարածվում`
1. մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված և 2008 թվականի հուլիսի 19-ի դրությամբ առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում) կիսակառույց շենքի, շինությունների և դրանցով զբաղեցված հողամասերի,
2. մինչև 2008 թվականի հուլիսի 19-ը վերը (1-ն և 2-րդ պարբերություններում) նշված բնակտարածության իրացման դիմաց փոխհատուցում ստացած անձանց,
3. պետական և համայնքային հիմնարկներին ամրացված պետական կամ համայնքային հողամասերի վրա,
4. պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել