Yearly Archives: 2017

Նախագահը վավերացրել է Ասիական զարգացման բանկից 40 մլն ԱՄՆ դոլարի վարկ վերցնելու մասին օրենքի նախագիծը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը՝ 61 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր»… Read more »

ՊԵԿ համակարգում նորամուծություններ կլինեն՝ ի նպաստ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը

Սյուզաննա Սողոմանյանը նշեց, որ ՀՀ-ում այժմ գործում է մաքսային հսկողության 3 տսակներ՝ «Կանաչ»(առանց զննման), «Դեղին»(փաստաթղթային զննում), «Կարմիր»(ֆիզիկական զննում) գոտիներն են, իսկ այժմ առաջարկվում է ներդնել նաև 4-րդ՝ «Կապույտ»(հետբացթողումային աուդիտ) գոտին։

Լրագրողները կարևոր դեր ունեն կոռուպցիայի դեմ պայքարում․ «Ազատություն» ռադիոկայան

«Ազատություն» ռադիոկայանն այս տարի արժանացավ «Տարվա ԶԼՄ» հակակոռուպցիոն մրցանակին՝ այս տարի կազմակերպված խորհրդարանկան, Երևանի ավագանու և ՏԻՄ ընտրությունների ժամանակ կոռուպցիոն ռիսկեր բացահայտելու ու լուսաբանելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում։

Հայաստանում տարեկան նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր է հաշվվում

Համեմատության համար նշվում է, որ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում` Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աշխատողներն ընդհանրապես չունեն վճարվող արձակուրդ, եթե չհաշվենք ընդհանուր առմամբ մոտ 10 օր ոչ աշխատանքային ազգային տոները:

Արդարադատության ակադեմիան ավարտած քննիչի թեկնածուներն աշխատանքի նշանակվեցին ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանում դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով

Աջափնյակի մի շարք թաղամասերում 7 ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ Աշտարակի խճուղու հարեւանությամբ անցնող միջին ճնշման գազատարի վրա վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 14-ին ժամը 8:00-ից մինչեւ ժամը 17:00-ն դադարեցվելու է Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի, Հույսի Ավան, Գ-3, Վանահովիտ, Մուշ թաղամասերի, Աշտարակի խճուղու հարեւանությամբ Ուռենի փողոցի բնակիչ բաժանորդների եւ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը,… Read more »

Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհին տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհին տեղ – տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Իրավաբան.net

«Քարվաճառում ոչ մեկ ցրտից չի սառել, այդ նկարները որևէ կապ չունեն մեր ԶՈւ-երի հետ». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ սոցիալական ցանցերում տարածված այն նկարները, որոնց համաձայն Քարվաճառում զինվորները ցրտից սառչում են և նրանց համար անհրաժեշտ պարագաներ է պետք տանել՝ իրականությանը չեն համապատասխանում: «Հարգելիներիս, Քարվաճառում ոչ մեկ ցրտից չի սառել, այդ նկարները որևէ կապ չունեն մեր ԶՈւ-երի հետ, խնդրում… Read more »

ՀՀ և Վրաստանի դատախազությունները իրականացնում են հանձնման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները

Այսօր զանգվածային լրատվամիջոցներում տարածվել են տեղեկություններ, թե իբր Վրաստանի իրավապահ մարմինները հայկական կողմին չեն հանձնում «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության կատարման մեջ մեղադրվող ՀՀ երկու քաղաքացիներին, ինչի պատճառով հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահ մարմինները հայտնվել են փակուղում: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Տեղեկատվությունն ամբողջությամբ մտացածին է: Նախ՝ հենց հատկապես Հայաստանի Հանրապետության և… Read more »

Քրեական գործով վարույթը կարճվել է. ոստիկանների կողմից կիրառված հարկադրանքն իրավաչափ է

Վայոց ձորի մարզի բնակիչ Անդրանիկ Արամյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել էր, որ 2017թ. օգոստոսի 14-ին նույն մարզի Շատին գյուղի մոտակայքում իրեն են մոտեցել ոստիկանության 3 ծառայողներ և պահանջել իրենց հետ բաժին գնալ: Ա. Արամյանը հրաժարվել է կատարել ոստիկանների պահանջը, որից հետո վերջիններս ֆիզիկական ուժի գործադրմամբ նրան նստեցրել են ավտոմեքենա և բերման ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի… Read more »

Վարույթ է ընդունվել ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, 2017թ. նոյեմբերի 28-ին Փ. Մարտիրոսյանը` ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մտել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղակայված վարկային կազմակերպության մասնաճյուղ, հարձակում գործել աշխատակցուհու վրա և զենքի գործադրմամբ, վերջինիս կյանքի և… Read more »

Օն-լայն գնումների միջոցով կարող են տիրանալ Ձեր քարտին. բանկը զգուշացնում է

HSBC բանկը զգուշացնում է, որ վերջին շրջանում համացանցում և սոցիալական ցանցերում հայտնվել են կեղծ կայքեր, որոնք առաջարկում են տարբեր և սպառողական ապրանքներ չափազանց մեծ զեղչերով, որոնց նպատակը քաղաքացիների քարտերին տիրանալն է: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բանկը հորդորում է զերծ մնալ անծանոթ և քիչ հայտնի կայքերից՝ էլեկտրոնային գնումներ կատարելիս: Բանկի կողմից մշակված «Բանկոմատային և կրեդիտ քարտերի օգտագործման… Read more »