Monthly Archives: Դեկտեմբեր 2017

Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելք կսահմանվի

Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ  աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում: Հաշվի առնելով վերը նշվածը, նախագծերով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային… Read more »

ՔՀԿ ներկայացուցիչների երկրորդ խումբը ստացավ Հայաստանի ամերիկյան համալսարանի ավարտական հավաստագրերը

Հավելենք, որ կրթական ծրագրին կմասնակցեն շուրջ 120 ՔՀԿ ներկայացուցիչների համար՝  Երևանից և մարզերից։ Կրթական ծրագրի շրջանակներում մասնակիցները կուսուցանվեն հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով:

Ինտերնետը կարող է դառնալ հարթակ հարուստների և գերհարուստների համար. Սամվել Մարտիրոսյան

Համացանցի նեյտրալությունը վտանգված է։ Այդ մասին հայտնել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում «ցանցային չեզոքության» չեղարկմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում այդ մասին գրեթե ոչ ոք չի խոսում, բայց դա կարող է անդրադառնալ նաև մեզ վրա. «Դա միշտ եղել էր ինտերնետի հիմքում եւ այն դարձրել ազատ հարթակ։ Նեյտրալիտետը ենթադրում է, որ բոլոր կապի պրովայդերները պետք… Read more »

Եվրոն, դոլարը և ռուբլին նվազել են. ԿԲ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, կազմել է 482.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.38 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 647.76 դրամ (նվազել է 1.57 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 568.99 դրամ (նվազել է 1.66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.19 դրամ (նվազել… Read more »

Դիլիջան քաղաքի երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի երթուղային ավտոբուսի ուղեսրահում ուղևորների տաքանալու նպատակով գազ վառելու փաստի առնչությամբ տեղեկացնում ենք, որ տվյալ երթուղու սպասարկումը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասության շրջանակներում չէ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն: Այն համայնքային նշանակության երթուղի է, մրցույթը 2015թ. շահել և «Զոնդա» մակնիշի երեք ավտոբուսներով… Read more »

«Միանգամից ասացի՝ չե՛մ ստորագրելու». Անահիտ Բախշյանը ահազանգում է

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում դրառում է կատարել. «Այսօր տանն եմ աշխատում ու հենց նոր դռան զանգը տվեցին: Բացեցի, թաղամասին էլեկտրիկն էր, ԷԼՑԱՆՑի աշխատակիցը, ով տեղեկացրեց, որ ցանցի ծառայությունների նոր պայմանագիր ենք ստորագրելու: Հարցնում եմ, թե ի՞նչն է փոխվել, ասում է՝ ոչինչ: Հարցնում եմ, իսկ գինը փոխվե՞լ է, ասում է պայմանագրի մեջ… Read more »

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված… Read more »

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որի ընթացքում տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Այս մասին տռեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից: Մանրամասն ծանոթանալով քաղաքացիների ներկայացրած խնդիրներին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հանձնարարականներ է տվել հանդիպմանը մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։ Իրավաբան.net

Շիրակի մարզի դատախազը Գյումրու քաղաքապետին է դիմել քաղաքի ժամանցի առանձին կենտրոնների քրեածին վիճակին նպաստող գործոնները վերացնելու հարցով

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2015-2017թթ. ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքում տեղակայված ժամանցի կենտրոններում արձանագրված պատահարների և հանցագործությունների դինամիկան։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքում գործող «Մարաքեշ» և նախկին «Աուռա», ներկայում՝ «Սթար» դիսկո ակումբում բազմիցս արձանագրվել և շարունակում են արձանագրվել իրավախախտման և հանցագործության, այդ թվում նաև՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության դեպքեր։ Այս… Read more »

Ապարի պարունակությունը նորմայի սահմաններում է, բայց կճշտվեն սերտիֆիկատի առկայության հետ կապված հարցերը. ՇՎՏՄ

Հայկական շուկայում վաճառվող ներկերում կապարի անթույլատրելի շատ պարունակության խնդրի առնչությամբ այսօր, ՀԿ-ների մասնակցությամբ, եւս մեկ հանդիպում էր հրավիրվել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից: ԶԼՄ-ներում «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հնչեցրած ահազանգից հետո տեսչական մարմինը գործընթաց էր սկսել՝ փորձարկման ուղարկելով երեւանյան խանութներից գնված… Read more »

Ընտանիքը թունավորվել է պահածոյացված մսից

Դեկտեմբերի 15-ին, ժամը 4.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «տոքսիկոինֆեկցիայի կասկածանք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1993 թ. ծնված Լիլիթ Դ.-ն, 1976 թ. ծնված Սուսաննա Ղ.-ն, 1952 թ. ծնված Նազիկ Ղ.-ն, 2015 թ. ծնված Ռուբեն Թ.-ն, 1971 թ. ծնված Նորայր Թ.-ն և 1992 թ. ծնված Արթուր Թ.-ն: Նրանք հայտարարել են, որ իրենց… Read more »