Monthly Archives: Հոկտեմբեր 2017

Այրվում է Գեղակերտ գյուղի տներից մեկը

Հոկտեմբերի 27-ին, ժամը 13:03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի Նալբանդյան փողոցում գտնվող տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 14:03-ին: Ամբողջությամբ այրվել են Գեղակերտ գյուղի Նալբանդյան փողոցի տներից մեկի ննջասենյակը՝ գույքով, առաստաղը (մոտ 15 քմ) և հատակը՝ մասամբ: Իրավաբան.net

Թուրքիայում ադրբեջանական համալսարան կբացվի

Թուրքիայում ծրագրվում է բացել ադրբեջանական համալսարան: Այս մասին հայտնում է apa.az լրատվական գործակալությունը: Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի կրթության հարցով խորհրդական Աբդուլգաֆուր Բոյուքֆըրաթն տեղեկացրել է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները հանդես են եկել Թուրքիայում համալսարան ստեղծելու նախաձեռնությամբ: Նրա խոսքով, այդ հարցի շուրջ բանակցություններ են տարվում: «Հավատում ենք, որ Թուրքիայում ադրբեջանական համալսարան ստեղծելու հարցը դրական լուծում կստանա: Միաժամանակ Թուրքիայում… Read more »

Ավտոկայանատեղիներում երկաթյա խոչընդոտներ տեղադրողները պետք է պատժվեն. Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով պատժել ավտոկայանատեղիների համար նախատեսված վայրերում մետաղյա խոչընդոտներ տեղադրողներին: Դիմումում ասվում է. «Քաղաքացիները հաճախ բողոքում են Երևան քաղաքում «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված ավտոկայանատեղիների տարածքում խոչընդոտների ապօրինի տեղադրումից և դրա վերաբերյալ տեղեկացնում քաղաքապետարանին կամ ճանապարհային ոստիկանությանը: Նման իրավախախտումների վերաբերյալ դիմում… Read more »

Զոհված զինծառայողների ծնողները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին

Վերջին տարիներին հակառակորդի գնդակից զոհված զինվորների ծնողները լրագրողների հետ հանդիպմանն այսօր իրենց մտահոգությունն ու խնդիրները ներկայացրեցին։ Ապրիլի 10-ին Արցախում զոհված Ռոբերտ Աբրահամյանի հայրը պատմեց, որ ամսական 10 հազար նպաստ է ստանում՝ որպես զոհված զինծառայողի հայր, իսկ 60 հազար դրամ նպաստ էլ ստանում է Ռոբերտի 1,5 տարեկան երեխան։  Այս գումարը չի կարող բավականացնել երեխայի, առավել ևս… Read more »