Monthly Archives: Հոկտեմբեր 2017

«Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու և իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը: Այսպես, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնությունը չպարզված… Read more »

«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված հանցագործության համար հետախուզվողները ձերբակալվեցին Վրաստանում

Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողները հետևողական, լայնածավալ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերեցին ու ձերբակալեցին սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին: Արդյունավետ էր հատկապես… Read more »

Նոյեմբերի 3-4-ը ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով. «Հիդրոմետ»

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 31-ին արևմտյան շրջաններում, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 3-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը կնվազի 6-7 աստիճանով, 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 31-ին հնարավոր է, նոյեմբերի… Read more »

Վերնիսաժի գործով ձերբակալված անձանց փորձում ենք ՀՀ տեղափոխել. Դատախազություն

Ներկա պահին իրավապահ մարմինները քննարկում են Վերնիսաժի գործով ձերբակալված անձանց Հայաստաի Հանրապետություն տեղափոխելու հետ կապված ընթացակարգերը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զորւյցում հայտնեց գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:  Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը Վրաստանի սահմանն անցել են ապօրինի եղանակով: Մեր հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Վրաստանում էլ նրանց նկատմամբ քրեական գործ հարուցվի,… Read more »

23-ամյա Գևորգը ձերբակալվեց՝ անառակաբարո գործողություններ կատարելու համար

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 29-ին, ժամը 19.05-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Գյումրի» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Գևորգ Մ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի (անառակաբարո գործողությունները) 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Իրավաբան.net

«Ռիսկերի կառավարում» համակարգի գործարկմամբ ֆիզիկական զննումների թիվը կրճատվել է.ՊԵԿ

Ընթացիկ տարվա մայիսից «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործարկվել է «Ռիսկերի կառավարում» համակարգը՝ հնարավորություն ստեղծելով կիրառելու ռիսկայնության գնահատման նոր ուղղություններ: Արդյունավետ թիրախավորման շնորհիվ համակարգն ուղղված է մաքսային մարմնի կողմից ֆիզիկական զննումների կրճատմանն ու արդյունավետության բարձրացմանը: Համակարգի կիրառման առաջին ամիսների ընթացքում ֆիզիկական զննումների քանակի կրճատումն արդեն նկատելի է: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ Մասնավորապես,… Read more »

Նախագահի հրամանագրով հաստատվել է ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կազմը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին նոր հրամանագիր է ստորագրել․ «Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ո ր ո շ ու մ եմ. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրի 2-րդ կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային… Read more »

Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 28-ին նոր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝  Արմեն ԵԴԻԳԱՐՅԱՆը ազատվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից և այս պաշտոնում  (նստավայրը` Բրյուսել) նշանակվել է Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆը։  Իրավաբան.net

Հայաստանում փսորիազի դեմ բուժում է ստանում շուրջ 500 մարդ

Հոկտեմբերի 29-ը նշվում է որպես Փսորիազի  դեմ պայքարի միջազգային օր: Աշխարհում փսորիազով տառապում է մոտ 125 միլիոն մարդ: Հայաստանում մասնագիտացած կենտրոնում տարեկան ստացիոնար բուժում է ստանում փսորիազի սրացման փուլում և բարդացած ձևերի շուրջ 500 հիվանդ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ Փսորիազը (psoriasis vulgaris) բազմապատճառ, հաճախակի կրկնումների հակում ունեցող մաշկային խրոնիկական հիվանդություն է։ Այն կարող է սկսվել ցանկացած տարիքում, չբացառելով… Read more »

Երևանում և մարզերից երեքում հոսանքի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:30-16:30 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի նրբ. 3/2 շենքը և հարակից հանրային բաժանորդները, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 3, 13/6, 15, 34, 55 շենքերը, թիվ 198 դպրոցը և հարակից հանրային բաժանորդները,… Read more »

Հիշեցում վարորդներին․ երթևեկության կարգը փոփոխվել է

Երևան քաղաքի Սախարովի հրապարակի մերձակա փողոցներում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 28-ից Նալբանդյան, Վարդանանց և Պուշկինի փողոցների նշված հրապարակ մուտք-ելքի հատվածների լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով: Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում ու հորդորում ենք լինել ուշադիր և զիջել փողոցը հատող… Read more »