Monthly Archives: Հոկտեմբեր 2017

Նորապսակները նվիրաբերություն են արել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Արմեն և Էմիլի Թավադյանները, իրենց պսակադրության կապակցությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարել են 500,000 ՀՀ դրամի նվիրաբերություն: Այս մասին տեղեկանում ենք Հիմնադրամի պաշտոնակայն կայքից: Նրանք նվիրաբերության կապակցությամբ նշել են, որ նվիրաբերություն են կատարել Հիմնադրամին, քանի որ իրենց խաղաղության և երջանիկ օրերի համար պարտական են հենց Հիմնադրամի շահառուներին: Իրավաբան.net

Վերնիսաժի գործով մեղադրյալը առողջական խնդիրներ ունի

Վերնիսաժի գործով մեղադրյալ Ռաֆիկ Խաչատրյանը առողջական խնդիրներ ունի: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Նրա խոսքով՝  մեղադրյալը դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկին, սակայն նրան հրաժարվել են հետազոտել: «Ես պաշտոնական գրություն եմ ուղարկել ՔԿՀ պետին` Ռաֆիկին անհապաղ բժշկական օգնություն տրամադրելու համար, բայց մինչև երեկ ոչ մի բան չէին արել: Ռաֆիկ Խաքչատրյանը լյարդի ցավեր… Read more »

Աղմուկ գիշերային ժամերին. Երևանի ավագանու անդամը՝ խնդրի մասին

Բնակելի տների մոտակայքում գտնվող ժամանցային վայրերից եկող աղմուկի վերաբերյալ բողոքները բազմաթիվ են: Քաղաքապետարանը սակայն շատ քիչ լիազորություններ ունի աղմուկի կարգավորման դաշտում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը: «Ես դիմեցի քաղաքապետարանին, որպեսզի հասկանամ, թե քաղաքապետարանը որքանով է կարողանում կարգավորել այս խնդիրը: Ինձ ասացին, որ այդ օբյեկտների սեփականատերերի նկատմամբ կազմել են վարչական… Read more »

«Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ: 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 21:40-ին, «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության Տավուշի մարզի պատասխանատու Ռ.Խանումյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ»… Read more »

Նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել. ՊՆ

Հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել, հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ առանձին դեպքերում կիրառելով նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ: ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են մնալ թելադրողի դերում և վստահորեն… Read more »

Մասիսի դպրոցում ուսուցչուհին կասկածվում է փայտով աշակերտին հարվածելու մեջ

Մասիսի դպրոցի ուսուցչուհին կասկածվում է , որ նա դիտողություն է արել երեխային, որից հետո ձեռքին եղած փայտով հարվածել է նրա արմունկին և ծնկին՝ պատճառելով վնասվածք։ Այս մասին Իրավաբան.net-ի հտ զրույցում հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից: Հետաքննություն է կատարվում: Իրավաբան.net