Daily Archives: Երկուշաբթի, Սեպտեմբեր 25, 2017

Մարզպետը խնդրում է համալրել դպրոցներում թափուր հաստիքները

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարզում մանկավարժությունն ունի հարուստ ավանդույթներ: Բարձրագույն կրթություն ունեցող անձանց թվում էական թիվ են կազմում մանկավարժները: Ցավոք, մեր մանկավարժների մի մասն այսօր աշխատանք չունի: Միևնույն ժամանակ, ունենք դպրոցներ որտեղ թափուր հաստիքներն ամիսներ է չենք կարողանում համալրել: Խնդրում եմ օգնեք մեզ համալրել մեր դպրոցները»: Իրավաբան.net

Մանկապարտեզներում ծնողներից պահանջում են միանման ափսեներ գնել

Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն մի քանի բողոք եմ ստացել, որ տարբեր վարչական շրջանների մանկապարտեզներում ստիպում են ծնողներին միանման սպասք և անկողին բերել։ Եթե դուք դրա հետ համաձայն չեք, մի գնեք դրանք ու պնդեք, որ Ձեզ բավարարում է նախկինում բերված սպասքն էլ, անկողինն էլ։ Եթե կշարունակեն պնդել, դուխով գրողի… Read more »

Երևանում կազմակերպվել է Seedstars միջազգային մրցույթի փուլը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Երեւանում կազմակերպել էր Seedstars միջազգային մրցույթի երեւանյան փուլը։ Միջոցառման ընթացքում 70 հայտադիմումից ընտրված 11 ստարտափ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացրել  է  իր արտադրանքը միջազգային եւ տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Ժյուրիի անդամները ներկայացված պրոդուկտները գնահատել են մի քանի չափանիշով՝ թիմը, առկա վիճակը, կիրառելիությունը ավելի մեծ շուկայում, ստեղծած… Read more »

Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն կազդի նաև Հայաստանի վրա. Անդրանիկ Իսպիրյան

Քուրդիստանի անկախության հանրաքվեն չի ընդունելու և Թուրքիան, և Իրաքը, ու սա կարող է բերել ապակայունացման տարածաշրջանում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Նրա խոսքով՝ Հայաստանն էլ անմասն չի մնա Իրաքում տեղի ունեցող այս խմորումներից: «Հայերի համայնք կա հյուսիսային Իրաքում, Հայաստանից Իրաք է արտահանվում բավականին մեծ քանակությամբ ապրանք ու հենց այդ պատճառով էլ… Read more »

Եվրադատարանը կքննի ոստիկանների գործողություններից տուժած լրագրող Գայանե Առուստամյանի գործով գանգատը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել  է 2015 թ. մայիսի 7-ին ձերբակալված և ոստիկանների կողմից անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու ֆիզիկական բռնության ենթարկված լրագրող Գայանե Առուստամյանի գործով գանգատը: Գայանե Առուստամյանի շահերը ներկայացրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: Գանգատի հիմքում խոշտանգումներից զերծ մնալու՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքը և անձնական ու ընտանեկան… Read more »

Բժիշկներն ահազանգում են Ռոհինգիայում սեռական բռնության ահասարսուռ դեպքերի վերաբերյալ

ՄԱԿ-ի բուժաշխատողների խոսքերով, Ռոհինգիայում տասնյակ կանայք Բիրմայի անվտանգության աշխատակիցների կողմից սեռական վայրագ բռնությունների են ենթարկվել. գրում է Independant-ը: Բանգլադեշում ութ բուժաշխատող հայտնել են, որ օգոստոսից ի վեր իրենց մոտ բուժում են ստանում ֆիզիկական վնասվածներով 25 կանայք, ովքեր ենթարվել են վայրագ բռնությունների: ՄԱԿ-ի բժիշկները անցյալ տարվա հոկտեմբերին ու նոյեմբերին Բիրմայի պաշտոնյաների ու Ռոհինգիայի մուսուլմանների միջև հակամարտության… Read more »

Բնապահպանության նախարարությունը՝ բենզալցակայանի հարևանությամբ հատված ծառերի մասին

Երևանի ավագանու անդամ Արայիկ Հայությունյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է  բենզալցակայանի հարևանությամբ հատված  ծառերի մասին բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի պետ Արմեն Լաբլաջյանի պարզաբանումը: Իրավաբան.net