Daily Archives: Կիրակի, Սեպտեմբեր 10, 2017

Պլանային ջրանջատում է սպասվում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից «Կաթնաղբյուր» ջրաղբյուրի էլեկտրասնուցման դադարեցման պատճառով, ս.թ. սեպտեմբերի 11-ին ժամը 13.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.  1. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 5-րդ, 7-րդ  8-րդ, 9-րդ զանգվածների, 2. Կոտայքի մարզի՝ Արամուս և Կաթնաղբյուր գյուղերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

Հրդեհ Շիրակում. հացատուն է այրվել

Սեպտեմբերի 10-ին, ժամը 17:32-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում այրվում է հացատուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի Հովհաննես Խաչատրյանին պատկանող թիվ 32 տան բակում գտնվող հացատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:59-ին, մարվել՝ 18:16-ին: Հացատանը այրվել է կուտակած գոմաղբ (մոտ 3 խմ) և ջերմահարվել… Read more »

Որքա՞ն են անձնագրային գործողությունների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը

Անձնագրային գործողությունների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը հաստատված են, այդ մասին իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը. Տեսանյութը՝ police.am-ի Իրավաբան.net  

Ինչպե՞ս է որոշվում երեխայի քաղաքացիությունը

Իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, թե Հայաստանում ծնված երեխայի ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ օտարերկրացի, ինչպե՞ս է որոշվում երեխայի քաղաքացիությունը: Տեսանյութը՝ police.am-ի Իրավաբան.net