Daily Archives: Շաբաթ, Սեպտեմբեր 9, 2017

Արա Զոհրաբյանը վերընտրվեց Փաստաբանների պալատի նախագահ

Քիչ առաջ Իրավաբան.net-ին Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնեց, որ ավարտվեց ՓՊ նախագահի ընտրությանը մասնակցածների քվեների հաշվարկը: Հիշեցնենք, որ նախագահի միայն մեկ թեկնածու էր առաջադրվել՝ գործող նախագահ Արա Զոհրաբյանը Նախնական տվյալներով, քվերակությանը մասնակցած 1086 փաստաբաններից 1002-ը կողմ է քվերակել նրա թեկնածությանը, 69-ը՝ դեմ և 14 քվեաթերթիկ եղել է անվավեր: Իրավաբան.net

Երևանի ավագանու հաշվիչ հանձնաժողովի կազմը հայտնի է

Սեպտեմբերի 12-ին Երևանի ավագանու երկրորդ նստաշրջանի 1-ին նիստն է լինելու, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: Որոշման նախագծի համաձայն՝ կազմում լինելու են երեք հոգի. 1. Սուրեն Ներսիսյան – «Հանրապետական կուսակցություն» խմբակցություն 2. Անի Խաչատրյան – «ԵԼՔ» խմբակցություն 3. Մարինա Խաչատրյան – «Երկիր Ծիրանի» խմբակցություն Իրավաբան.net

Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունն ավարտվեց

Փաստաբանների պալատում քիչ առաջ ավարտվեցին պալատի նախագահի ընտրությունները: Իրավաբան.net-ին հայտնեց ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նա նշեց, որ ընտրության իրավունք ունեցող 1852 փաստաբաններից քվեարկությանը մասնակցել է 1086-ը։ Ներկայումս սկսվել է քվեների հաշվարկն ու արդյունքների ամփոփումը: Իրավաբան.net

Ավտովթարի հետևանքով երկու հոգի մահացել է

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13:53-ին տեղեկություն է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 65 UT 384 (վարորդ՝ 1964 թ. ծնված Վ…. Read more »

Հոկտեմբերից սոցիալական փաթեթի շահառուները բժշկական ծառայություններ կստանան իրենց նախընտրած կազմակերպություններում

Հայտնի է, որ սոցիալական փաթեթի շահառուները հաճախ չեն կարողանում օգտվել բժշկական ծառայություններից և ստիպված են լինում հերթագրվել ու ամիսներով սպասել: Բժշկական հաստատություների միջև պետական բյուջեից հատկացվող միջոցների նախապես բաշխման պարագայում մեծ պահանջարկ ունեցող բժշկական հաստատություններին տրամադրված գումարները ծախսվում էին օրացուցային տարվա ավարտից ավելի շուտ: ՄԵկ այլ հանգամանք` կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու համար շահառուները, բացի իրենց… Read more »

Հանգուցյալ Ռազմիկ Առաքելյանն իմ հորեղբայրն է. Արմեն Առաքելյանը դիմում է հասարակությանը

Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Զովունի գյուղի սգո սրահներից մեկում հրդեհ էր բռնկվել, այրվել էր դագաղն ու հատակի գորգը: Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում դեպքի վերաբերյալ գրառում է կատարել. «Հանգուցյալ Ռազմիկ Առաքելյանն իմ հորեղբայրն է: Թախանձագին խնդրում եմ դադարեցնել այս իրադարձությունը լրատվական սենսացիա և շոու սարքելու գործողությունները: Խնդրում եմ հարգել… Read more »

«Գազպրոմ Արմենիան»՝ մատակարարված գազի որակի մասին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են 2017 թվականի օգոստոս ամսվա 3-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը: Բնական գազի ստորին այրման ջերմությունը, Կկալ/մ3 I Ա-1ա տարածք 8228 I Ա-1բ տարածք 8228 I Ա-2 տարածք 8228 I Ա-3 տարածք 8219 I Ա-4 տարածք 8219 I Բ-1 տարածք 8219 I Բ-2 տարածք 8219 I Բ-3 տարածք 8219 I Բ-4 տարածք 8219 II Ա տարածք 8044 II Բ-1 տարածք… Read more »

Տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայան – Երևան երթուղու մրցույթը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է,որ  կայացել է «Զվարթնոց» օդանավակայան- Երևան N201 երթուղով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը: Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել մեկ՝ «Էլիտ բաս» ՍՊ ընկերությունը: Մրցութային միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Ճանապարհային ոստիկանության և Երևանի… Read more »

Երկակի համակարգի տարրերը կփորձարկվեն Հայաստանի կրթության ոլորտում

Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում երկակի(դուալ)  համակարգի տարրերի ներդրման մեկնարկն ազդարարող միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության և գինեգործության ոլորտում առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ,հայտնում է ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կայք-էջը: Միջոցառումը կազմակերպվել էր ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության… Read more »

Վարչապետ Կարեն Կարապետյանը  Արագածոտնի մարզում  ծանոթացել է  ֆերմերային տնտեսության ու շոկոլադի արտադրության ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզում համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականի ընթացքում կազմել է շուրջ 39.459 մլրդ դրամ, որը հանրապետությունում արտադրված… Read more »