Monthly Archives: Օգոստոս 2017

Հակակոռուպցիոն դասընթացներ՝ Լոռու մարզի հանրային ծառայողների համար

Այսօր Վանաձորում  հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով վերապատրասման դասընթացներ անցկացվեցին Լոռու մարզում աշխատող 15-ական հոգուց բաղկացած  համայնքային և քաղաքացիական ծառայողների խմբերի հետ: Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ դասընթացները անցկացվում են Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան Գործողությունների ծրագրի շրջանակներում: Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ, իրավաբան Մարատ Ատովմյանը հանրային ծառայողներին ներկայացրեց բարեխղճության հիմնական սկզբունքները… Read more »

Հեմոդիալիզի ծառայությունը կշարունակվի իրականացվել պետական պատվերի շրջանակում

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցում տարածված տեղեկատվությունը, թե իբր դադարեցվում է հեմոդիալիզի պետպատվերը` իրականությանը չի համապատասխանում: Գաղտնիք չէ, որ մի շարք ծառայություններում, այդ թվում` հեմոդիալիզի, առկա էր դեֆիցիտ։ Այն լրացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կատարել է 2017թ. պետական բյուջեի վերաբաշխում։ ՀՀ կառավարության  օգոստոսի 24-ի նիստում հաստատվել է  նախարարության 2017 թվականի ընթացքում առաջացած տնտեսումներից… Read more »

Բացահայտվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատից» կատարված գողությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ից կատարված գողությունը. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ: 2017թ. օգոստոսի 3-ին` ժամը 00:19-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք մուտք են գործել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության Շահումյանի անվան հանքի տեխնիկայի կայանման հրապարակ և կտրելու եղանակով հափշտակել… Read more »

Բացահայտվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատից» կատարված գողությունը

Նախնական քննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է գողությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝  հափշտակությունը Կապան քաղաքի երկու բնակիչների կողմից կատարված լինելու վերաբերյալ։

Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձինք կարող են ոչ ներգաղթային վիզայի դիմում ներկայացնել Երևանում ԱՄՆ դեսպանատանը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում ապրող ՌԴ քաղաքացիների կողմից ԱՄՆ վիզա ստանալու հարցի վերաբերյալ. «Հաշվի առնելով Ռուսաստանի տարածքում ԱՄՆ դիվանագիտական անձնակազմի թվաքանակի կրճատման վերաբերյալ Ռուսաստանի կառավարության որոշումը, Ռուսաստանի որոշ քաղաքացիներ հնարավոր է, որ ԱՄՆ վիզա ստանալու համար դիմում ներկայացնեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը: Վիզայի համար դիմելիս սովորաբար խորհուրդ է տրվում դիմում ներկայացնել դիմողի բնակության… Read more »

Հրդեհ՝ Խուստուփ լեռան լանջին

Օգոստոսի 28-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ Խուստուփ լեռան լանջին մոտ 100 հա այրված տարածքում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ.