Daily Archives: Հինգշաբթի, Հուլիս 13, 2017

Նոր զարգացումներ՝ Սամվել Բաբայանի գործով

Քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը: 2016 թվականի սեպտեմբերի 20-ին  Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում… Read more »

Հուլիս ամսից հնարավոր կլինի իրականացնել «Արքա» քարտերի սպասարկումը Ռուսաստանի տարածքում

Սանկտ-Պետերբուրգում «Ֆինանսներ հանուն զարգացման» խորագրով միջազգային բանկային 26-րդ կոնգրեսի ընթացքում, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հայտարարվել է 2017 թ-ի հուլիսից Ռուսաստանի Դաշնության տարածքում «Արքա» քարտերի, իսկ ՀՀ տարածքում՝ «Միր» քարտերի, սպասարկման մեկնարկի մասին:

Քաղաքացուց երթուղային ավտոբուսում գողացել էին պայուսակը

Հուլիսի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է:

ԿԳՆ-ն ստուգումներ կսկսի կեղծ վկայականներ տված հաստատություններում

Պարոն Մկրտչյանի խոսքերով՝ ներկայումս գործադիրում դիտարկում են դպրոցների կառավարման համակարգի արմատական փոփոխության հարցը, աշխատանքների առաջին փուլն արդեն ավարտվել է, կատարվել են հետազոտություներ։

Ոստիկանի դեմ քրեական գործ է հարուցվել

Այսպիսով, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: