Daily Archives: Երեքշաբթի, Հուլիս 11, 2017

Հակակոռուպցիոն պայքարից մինչև դատական օրենսգիրք․ ի՞նչ պետք է փոխի կառավարությունը արդարադատության ոլորտում

Մինչև 2021 թվականի ավարտը ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է փաստաբանների համար ներդնել իրավաբանական սխալից պարտադիր ապահովագրության ինստիտուտը՝ մշակելով չափանիշներ մասնագիտական սխալից առաջացած վնասի հատուցման համար:

Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են օձի հակաթույնով

ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացել է օձի խայթոցի մասին 65 հաղորդում, 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթոցի 44 դեպք: Արձանագրված դեպքերից Երևանի բժշկական կազմակերպություններ դիմել են 17-ը, մարզային` 48-ը: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի մարզում` 11, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում 7-ական, Կոտայքի մարզում` 6, Սյունիքում… Read more »

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. «Հիդրոմետ»

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է, որ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 12- ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 12-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում… Read more »

Տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2017 թվականի հուլիսի 20-ին ժամը 16:00-ին ՀՀ առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ: Քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը` «ՍՄԱՅԼՍ» ՍՊԸ, «ԴԵԼՅՈՒՔՍ ԴԵՆՏԱԼ ԼԱԲ» ՍՊԸ, «ԲԵԳԼԱՐՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ, «ՈՒԻԶՄՈՐ ՔԼԻՆԻՔ» ՍՊԸ, Երևանի քաղաքապետարանի «Թիվ 12 Պոլիկլինիկա» ՓԲԸ, «ՊՐՈՄ-ՏԵՍՏ»… Read more »

ԿԳ փոխնախարար է նշանակվել Վահրամ Մկրտչյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նոր որոշում է ընդունել. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վահրամ Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ»: Իրավաբան.net

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է ևս մեկ քրեական գործ` Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ: Այս մասին հայտնում… Read more »

Վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված 36 ժամ ջուր չի լինի

  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 12-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 13-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի`  Գորիս քաղաքի՝ Նոր Կյանք, Սարգսյան, Վ.Մամիկոնյան, Մ. Խորենացի, Անկախության փողոցների, Վանքի տափ, Արեգունի, Սալ-Քար թաղամասերի, Ավանգարդ 5-րդ թաղամասի 5-ից-8 շենքերի, 6-րդ թաղամասի, ինչպես նաև Գորիսի ենթաշրջանի` Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն,… Read more »

Դիմում քաղաքապետին՝ կարմիր գծերի ավտոկայանատեղերի թանկացումը չեղյալ համարելու հարցով

Երևանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝  կարմիր գծերի ավտոկայանատեղիների՝ SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացման չեղյալ համարելու համար: Դիմումում նշվում է. «Հարգելի՛ պարոն Մարգարյան, Ս.թ. հունիսի 7-ին քաղաքացիները «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի կողմից ծանուցվեցին այն մասին, որ 01.08.2017թ.-ից SMS ծառայության միջոցով ավտոկայանատեղի վճարը նախկին 100 դրամի փոխարեն կկազմի… Read more »

Դավիթ Բեկ փողոցում «Վեոլիա Ջուր» ընկերության դիտահորը բաց է․ ի՞նչ անել նման իրավիճակներում (լրացված)

Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գտնվող դիտահորերից մեկն այս պահին բաց է։ Այս դիտահորը տեղակայված է ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանման հատվածում (Դավիթ Բեկ փողոցում գտնվող ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ)։