Daily Archives: Ուրբաթ, Ապրիլ 7, 2017

Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարը մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ. կան զոհհեր և վիրավորներ

Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարը մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ: Այս մասին գրում է ՌիաՆովոստին՝ հղում տալով  ՌադիոՇվեդիային: Հաղորդվում է, որ կա 3 զոհ և վիրավորներ: Աղբյուրի փոխանցմամբ, դեպքի ականատեսներից մեկի խոսքով` բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է Ստոկհոլմի գլխավոր հետիոտնային փողոցով` Դրոտնինգատանով զբոսնող մարդկանց ամբոխի մեջ: Մեքենան կանգ է առել մոտակայքում խանութներից մեկի ցուցաձեղկի մեջ մխրճվելու պատճառով: Այս… Read more »

Կարեն Կարապետյան․ «Այն ղեկավարը, ով անհույս է՝ պետք է հեռացնել»

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրին, որով նախատեսվում է մասնավորեցնել պետական բաժնեմաս ունեցող 41 առևտրային կազմակերպություն: Վարչապետը հանձնարարել է ծրագիրը դնել շրջանառության մեջ, իսկ շահագրգիռ գերտեսչություններին՝ մեկ շաբաթվա ընթացքում դրա վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ:

Մյասնիկյան պողոտան կրկին փակ կլինի

Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու:

24 ժամով կրկին ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն

Փոփոխություն կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կազմում

Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը փոխվել է վարչապետ Կարեն Կարապետյանի նոր որոշմամբ։ Ըստ այդմ՝ հանձնաժողովի կազմում Արսեն սարկավագ Զոհրաբյանին կփոխարինի Մարկոս քահանա Մանգասարյանը։ Իրավաբան.net  

Վրաերթի են ենթարկվել 8 և 10 տարեկան երեխաներ

Ապրիլի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նույն օրը ժամը 15-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձորի Միկոյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:… Read more »

Փորձել են պայթեցնել ու թալանել «Ամերիաբանկի» բակոմատը

Ապրիլի 6-ին ժամը 04։40-ին ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ պատրաստվում են պայթեցնել «Ամերիաբանկի» բակոմատը։ Այս մասին տեղեկացնում են գերատեսչության լրատվական բաժնից։ «Մեկնած խումբը պարզել է, որ բանկոմատին միացվել է հեղիուկ գազի 3 լիտրանոց բալոն ռետինե խողովակով և 1 լիտր տարողությամբ թթվածնի բալոն՝ փորձելով պայթեցնելու եղանակով գողություն կատարել»,- նշեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ հանցագործները դիմել… Read more »

Փոշանման զանգված երեխայի տակդիրի միջից

Ապրիլի 5-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Կ.-ին քաղաքացուհի Մ. Բ.-ի հետ կարճատև տեսակցության այցելած երեխայի տակդիրի միջից հայտնաբերել են 11,6 գրամ սպիտակ փոշենման զանգված: