Daily Archives: Կիրակի, Մարտ 19, 2017

Ո՞րն է եկամտային հարկի հաշվետու ժամանակաշրջանը

Հարկային օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված` եկամտային հարկը հարկային գործակալի կողմից հաշվարկելու, պահելու և պետական բյուջե վճարելու դեպքերում եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամիսը:

Ի՞նչ իրավիճակ է Լարսի անցակետում

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 95 բեռնատար ավտոմեքենա: Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհին առկա է ձնահյուսի վտանգ:

Հաճախ են դեպքերը, երբ նոտարին ներկայացնում են կեղծ լիազորագրեր և վկայականներ

Արաբկիր տարածքի նոտար Սյուզաննա Նազինյանի մոտ միշտ կասկած են հարուցել այն քաղաքացիները, ովքեր գրասենյակ են գալիս աշխատանքային օրվա ավարտին և խնդրում հրատապ կարգով կարևոր գործարքներ հաստատել:

Հանելուկ ՀԷՑ-ից. էլէներգիա չեն ծախսել, սակայն պարտքեր են գոյացել

Ոչ բնակելի տանը, որտեղ էլեկտրաէներգիա չեն օգտագործել,  էլեկտրաէներգիայի ծախսի պարտք է գոյացել շուրջ 10 հազար դրամի չափով՝ յուրաքանչյուր ամսվա համար. այս մասին  Իրավաբան.net-ին ահազանգել էր Երևանի Կենտրոն համայնքում բնակվող Աննա Վրթանեսյանը: Կիսակառույց տունը նույնիսկ էլեկտրաֆիկացված չէ, հոսանքի լարերը միայն ներս են բերված տան հարակից բակը և օդում կախված են. «Ձմեռվա երկու ամսիներին՝ դեկտեմբերին և հունվարին ընդհանրապես… Read more »

Լարված իրավիճակ բողոքի ցույցի ժամանակ

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում բողոքի ցույցի մասնակիցներին ոստիկանները բռնի ուժով հեռացրին փողոցի երթևեկելի հատվածից։ Ցույցն անցկացվում է ի հիշատակ Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի։ Տեսանյութը՝ A1plus.am-ի Իրավաբան.net

Որո՞նք են ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ԱԱՀ-ից ազատելը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ չհաշվարկելն է:

ԵՏՄ անդամ պետություններից ապրանք ներմուծելու դեպքում պետք է իմանալ հետևյալի մասին

Հարկայի օրենսգրքի համաձայն՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը` դրամական արտահայտությամբ` առանց ԱԱՀ-ի: