Հայ լրագրողի վրա մուսուլման է հարձակվել

«Маяк» ռադիոկայանի լրագրող Սերգեյ Ասլանյանը հարցաքննության ժամանակ պատմել է, որ հարձակումից առաջ հանցագործը գոռացել է: «Դու ալլահի թշմանին ես»:
46-ամյա Սերգեյ Ասլանյանը հաստատել է որ իր վրա հարձակվելու առիթ կարող էր լինել վիրավորական արտահայտությունը, որը նա արել էր մայիսի 14-ին ուղիղ եթերում:
Life News-ի լրագրողին հաջողվել է զրուցել վիրավոր լրագրողի հետ հարցաքննությունից անմիջապես հետո:
Սերգեյի խոսքերով հարձակվողը մենակ է եղել:
Ասլանյանը փորձել է ետ պահել կրոնավորին, սակայն նա շարունակել է մեկը մյուսի հետևից հարվածներ հասցնել, իսկ հետո փախել է:
«Ես գիտակցությունս չէի կորցրել և ինքս եմ շտապ օգնություն կանչել»,- ասել է Սերգեյը: Ամեն ինչ տեղի է ունեցել 5 րոպեի ընթացքում:
Բժիշկները Սերգեին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, ով արնաշախաղ վերադարձել էր իր բնակարան:
Սերգեյը վստահ է, որ իրենից վրեժ են լուծել իր արած արտահայտության համար, քանի որ դա վիրավորական է եղել ոմանց համար:
Սերգեյը կինը և հարազատները կարծում են, որ նա պետք է եթերից անմիջապես հետո իր արած արտահայտությունների համար ներողություն խնդրեր:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել