Նորություններ

Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ ՊՆ-ում

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Գնդապետ Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, կնքելով պայմանագիր մեկ տարի ժամկետով` 2017 թվականի սեպտեմբերի 30-ից:

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետը և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Գեներալ-մայոր Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից։

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Գեներալ-մայոր Արթուր ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ազատել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից:

ԻՐավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել