Այսօր արտակարգ դեպք էր տեղի ունեցել Պուշկին-Աբովյան փողոցի հատվածում: Երեք երիտասարդներ ծանր վիճակում իրարից մի քանի մետր հեռավորության վրա պառկած էին գետնին: Նրանցից մեկը զառանցում էր, մյուսի բերանից փրփուր էր հոսում, իսկ երորդը՝ անգիտակից պառկած էր:
Ժամանել էին շտապօգնության երեք ջոկատներ, նրանք հապճեպ կերպով հեռացրին երիտասարդներին. «Շուտ նարկոցենտր տարեք»,- հրահանգեց նրանցից մեկը մյուսներին:
Շտպօգնության աշխատակիցները տեղեկատվություն չտրամադրեցին՝ լարված աշխատանքի պատճառով:
Երիտասարդների դեմքերը լուսանկարներում փակված են, նրանց տեղափոխել են հիվանդանոցներ:
Հեղինակ` Լիլիթ Շաբոյան
Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի