Նորություններ

Երդվյալների ինստիտուտը կունենա դրական և բացասական կողմեր

2014թ-ի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում կարևորագույն առաջարկներից մեկը դատական եռաստիճան համակարգից անցումն է երկաստիճանի, որը ծրագրվում է իրականացվել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրմամբ:

Փաստաբան Աննա Մեժլումյանը դեմ է այս ինստիտուտի գործարկմանը մեր իրականությունում: Նա գտնում է, որ այն մեր երկրում չի կարողանա գործել. «Մենք փոքր պետություն ենք, և հարմար չեմ գտնում մեզանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը: Մեր ազգաբնակչությունը ելնում է ծանոթ-բարեկամ սկզբունքով և շատ հեշտությաամբ կարող են ատենակալների հետ կոնտակտ ստեղծել, ովքեր զուտ հուզականությունից կամ ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելով չեն կարող ադեկվատ որոշումներ կայացնել»,- ասաց փաստաբանը:

Այդուհանդերձ փատաբանը նշեց, որ ինստիտուտի ներդնումը կունենա իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը. «Դատավորից վերցնելով անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու լիազորությունը, կունենա իր լավ և վատ կողմերը: Որոշ դեպքերում դատարանը չի կարող նրանց արդարացնել կամ էլ նախկինում դատվածություն ունենալու պատճառով նրանց պատիժը այլ կլինի, իսկ ատենակալների արդարացման դեպքում դատարանին այլընտրանք չի մնում: Բայց սրա դարձերեսին մեկ այլ փաստ կա, որ դրանով առաջնորդվելով, ատենակալները կարող են սխալ որոշում կայացնել: Չի բացառվում, որ մեղավորը արդարացվի, իսկ հետագայում ավելի ծանր հանցագործություն կատարվի: Տվյալ պարագայում ծանոթ-բարեկամները ավելի ակտիվ կգործեն: Կցանկանայի, որ ատենակալները լավ տիրապետեին օրենքներին, որ որոշումներ ճիշտ կայացնեն, վերջնական կարծիքն էլ լինի ավելի խելամիտ»,- նշեց տիկին Մեժլումյանը:

Նշենք, որ ատենակալների դատարանը վերանայում է քրեական ծանր գործերը: Որոշ երկրներում ատենակալների որոշումը ընդունվում է միայն այն դեպքում, երբ այն անցնում է միաձայն, իսկ ՌԴ-ում որոշումն ընդունվում է ձայների մեծամասնությամբ, սակայն, բոլոր դեպքերում պատժի որոշումը միշտ կայացնում է դատավորը, բացառությամբ ԱՄՆ-ում գործող Դաշնային դատարանի:

Տիգրանուհի Հարությունյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել