Ինչո՞ւ այդպես էլ չենք ունենում Քրեական դատավարության նոր օրենսգիրք

ԱԺ անկախ պատգամավոր, խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանի խոսքերով` Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների ուշացումը պայմանավորված է բազմաթիվ խնդիրներով: «Նախագիծն, այսպես ասած, գնում գալիս է»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց օրենսդիրը:

Այն հարցին, թե ինչու այդպես էլ չենք ունեն Քրեական դատավարության նոր օրենսգիրք, պարոն Մարուքյանը նշեց, որ պատճառը օրենսգրքի ծավալն է:

«Քրեական դատավարության նոր օրենսգիրքը ծավալուն փաթեթ է և բոլոր գերատեսչությունները, ըստ էության, պետք է իրենց համաձայնությունը տան այն փոփոխություններին կամ առաջարկություններին, որ մենք արել են: Այդուհանդերձ, աշխատանքները շարունակվում են, կոնկրետ պետաիրավական հանձնաժողովում մենք ավարտել ենք օրենսգրքի քննարկումները, առաջարկություններն ուղարկված են և մենք սպասում ենք պատասխանի: Երբ պատասխանները կլինեն, այն ժամանակ օրենսգիրքը կդրվի բաց քննարկման»,- ասաց պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել