Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀՀ Ոստիկանությունը տեղեկացնում է ՀՀ ավտոճանապարհներին գրանցված մի շարք պատահարների մասին:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների խաչմերուկում «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106»-ի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 10.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 60-ամյա կին և հայտնել, որ «Լամբադա» կամրջի մոտ վայր է ընկել և վնասել ոտքը: 
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.10-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի դիմաց հետիոտնային անցումով փողոցը հատելիս նրան վրաերթի է ենթարկել «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ին, Երևանի Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Տուժողը դիմել է հիվանդանոց:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացել է բաժին: 
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 08.30-ին, Արտաշատ քաղաքի Երևանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21099»-ի, որն էլ՝ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21099»-ի և «Հոնդա»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ջրատարը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 ***

Հոկտեմբերի 23-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Սևակի փողոցի թիվ 9 հասցեում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան կայանելիս վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Բերդ-Ծաղկավան-Վարագավան ճանապարհի 15-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել