Փաստաբան Վարդուհի Էլբակյանի տուն եկած Ձմեռ պապիկը որոշել էր մեծերի հետ խաղալ

Երեք տարի առաջ Ամանորի գիշերը փաստաբան Վարդուհի Էլբակյանը որոշել էր իր որդու և ազգականների երեխաների համար Ձմեռ պապիկին ու Ձյունանուշիկին տուն հրավիրել: Երեխաներն այնքան էին հոգնեցրել Ձմեռ պապիկին, որ վերջինս որոշել էլ բոլոր երեխաներին փակել մի սենյակում և խաղալ տան մեծերի հետ:

«Մեր բարեկամներից մեկը ասաց` Ձմեռ պապիկ ջան, քեզ հրավիրել ենք, որ ոչ թե մեր կանանց ու մայրիկներին զբաղեցնես, այլ երեխաներին»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ժպիտով հիշեց փաստաբանը:

Ամանորը Վարդուհի Էլբակյանի ամենասիրած տոնն է: Նա այդ տոնին դեռ փոքր տարիքից պատրաստվել է յուրահատուկ ձևով:

 «Փոքր տարիքից մինչև հասուն տարիք` 20-22 տարեկան, Ամանորին միշտ ձեռքս տարել եմ բարձիս տակ և փնտրել եմ իմ նվերը: Ուրախ եմ, որ միշտ գտել եմ. մեր տանն այդպիսի սովորություն եղել է. նվերը միշտ բարձի տակ էին դնում»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:

Ամեն տարի որդու հետ նա ևս Ձմեռ պապիկին նամակ է գրում` սպասելով ցանկությունների իրականացմանը: «Որդիս զենք շատ է սիրում: Այս տարի Ձմեռ պապիկից նետ ու աղեղ է ուզել և iPad»,- նշեց փաստաբանը:

 

Լուսանկարը` Վարդուհի Էլբակյանի անձնական արխիվից

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել