Որպես կանոն, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում, գործատուն պարտավոր է այդ մասին օրենքով սահմանված ժամկետներում ծանուցել աշխատողին:
Սակայն կան դեպքեր, երբ գործատուն նման պարտականությունից ազատվում է, այսինքն՝ գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու` առանց աշխատողին ծանուցելու:
Այդ դեպքերը հետևյալն են.
- աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.
- աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում.
- աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում.
- անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում.
- պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում: