«Լավ ավանդույթները» շարունակվում են. տղաները աղջիկ են փախցրել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ստեփան և Աշոտ Խաչատրյանների դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Ստեփան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Աշոտ Խաչատրյանի հետ նախնական համաձայնության գալով, 2013թ. մարտի 4-ին Երևան քաղաքի Այգեստան թաղ. 9-րդ փողոցից ամուսնության նպատակով, բռնություն գործադրելու միջոցով բացահայտ առևանգել են Լիանա Մովսիսյանին:

Աշոտ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Ստեփան Խաչատրյանի հետ նախնական համաձայնության գալով, 2013թ. մարտի 4-ին Երևան քաղաքի Այգեստան թաղ. 9-րդ փողոցից ամուսնության նպատակով, բռնություն գործադրելու միջոցով բացահայտ առևանգել են Լիանա Մովսիսյանին:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի`
Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, եթե բացակայում են նույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ նկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել