Քաղաքացիական դատավարությունում վերաքննիչ բողոք բերելու ժամկետները

Իրազեկ քաղաքացի նախագծի 116-րդ տեսանյութի խորագիրն է՝ Քաղաքացիական դատավարությունում վերաքննիչ բողոք բերելու ժամկետները, փորձագետը՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը: Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարող է ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը կամ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել