Սեռավարակներով կանանց ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը անվճար կլինի

Առողջապահության նախարարի՝ Լևոն Ալթունյանի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 77-Ն հրամանում նոր լրացում է կատարվել:

Այսուհետ անվճար կլինի նաև սեռավարակներով կանանց ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումն ու հետազոտության կազմակերպումը` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի օգոստոսի 4-ի թիվ 2412-Ա հրամանով հաստատված «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության, լաբորատոր ախտորոշման» կլինիկական ուղեցույցի:

Հրամանն ընդունվել է 2018 թվականի հունվարի 17-ին: Այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի փետրվարի 11-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել