16 հազար 13 տարեկան աղջիկներ դեկտեմբերին կպատվաստվեն պապիլոմավիրուսային վարակի դեմ

2017 թ-ի դեկտեմբերից Հայաստանում նախատեսվում է իրականացվելն մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով՝ 6 ամիսը մեկ։ Կառավարության հերթական նիստին հարցը ներկայացրեց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

«Վերջինս համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության  պաշտոնական դիրքորոշման հետ, համաձայն որի՝ պլանային պատվաստումներն առաջարկվում են 9-14 տարեկան աղջիկներին՝ երկու դեղաչափ սխեմայով։ Պատվաստումներն իրականացվում են արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման միջոցառումներից մեկն է, ի լրումս կլինիկային հետազոտությունների»,-հայտարարեց Լ․ Ալթունյանը։

Նախարարը նաև նշեց, որ Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ Տարեկան հայտնաբերվում է 250-300 նոր դեպք, ինչը բարձր մակարդակ է համարվում։ Հիվանդությունը հայտնաբերվում է հիմանկանում ուշ ստադիաներում։

«Տարեկան մահացության քանակը՝ 100-130 կին ենք կորցնում։ 2015թ-ին արձանագրվել է 127, իսկ 2016-ին՝ 116 դեպք, 100 ազար բնակչի հաշվարկով դա կազմում է 8․1 և 7․4 ցուցանիշ։ Ֆինլանդիայում օրինակ այդ ցուցանիշը կազմում է՝1-1․1»,-ասաց առողջապահության նախարարը։

Նախատեսվում է պատվաստել 16․000 տասներեք տարեկան աղջիկների, ինչը կսկսվի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակին։

1 դոզա պատվաստանյութի արժքեը կազմում է 4․5 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ։ Կառավարությունը հավանություն տվեց որոշմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել