Արմեն Ամիրյանի հանձնարարականը թանգարանների տնօրեններին

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրաման է ստորագրել, որով 2017թ. մայիսի 9-ին (Հաղթանակի և խաղաղության տոնին) և մայիսի 28-ին (Հանրապետության տոնին) նախարարության ենթակայության տակ գտնվող թանգարանները կաշխատեն ժամը 10։00-ից մինչև 18։00-ն, իսկ Թանգարանների գիշեր միջոցառմանը՝ մայիսի 20-ին, կաշխատեն ժամը 18։00-ից մինչև 24։00-ն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:

Թանգարանների տնօրեններին հանձնարարվել է նշված ժամանակում ապահովել այցելուների սպասարկման համար անհրաժեշտ անձնակազմ և թանգարանի ցուցանմուշների անվտանգությունը, իսկ անձնակազմի համար՝ աշխատանքային ներգրավվածություն օրենքով սահմանված կարգով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել