Ապրիլի 7-ի անակնկալները հարկատուների համար անվճար չեն։ Դրանց իրականացման նպատակով քաղաքապետարանը ծախսել է 18 մլն 355 հազար դրամ։ Նշված ծախսերը նախատեսվել և ֆինանսավորվում են Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի միջոցով։ Այս մասին մեզ տեղեկացրել են քաղապետարանից։
Նշենք, որ Մարտի 8-ի միջոցառումների անցկացման նպատակով քաղաքապետարանը տրամադրել էր 19 մլն 76 հազար դրամ։
Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net