Մնացական Բիչախչյանը պարզաբանում տարածեց

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է․

«Ֆեյսբուքյան օգտատեր Անուշ Բեգլոյանի կողմից իր անձնական էջում հրապարակվել է ընտրողների ռեգիստրում առկա ք. Երևան, Աջափնյակ, Կարապետյան փ. 29 հասցեն, որում ընդգրկված են 47 ընտրողներ, ք.Երևան, Շենգավիթ, Ս.Տարոնցու փ. 1 հասցեն՝ 41 և այլն: Ըստ մեկնաբանությունների կան նմանատիպ այլ հասցեներ և եթե դրանց մասին պատմի, կփակեն ձևը:
Իսկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի համար Հայկավազ Անդրանիկի Թորոսյանի անհատական տվյալների դիմաց ծննդյան օրվա և ամսվա փոխարեն նշված <00.00> գրառումը զարմանք է առաջացրել (գրառում է կատարել Անուշ Բեգլոյանի հրապարակման տակ):
Մինչ հասցեների խնդրին անդրադառնալը նշեմ, որ ծննդյան օրվա և ամսաթվի փոխարեն զրոների առկայությունը պայմանավորված է անձնագիր ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթում դրանց բացակայությամբ: Նշված խնդրին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 2008 թվականի մարտի 8-ի ՍԴՈ-736 որոշմամբ:
Անհրաժեշտ է նշել նաև այն հիմնական փաստարկը, որ անձի նույնականացումն իրականացվում է ոչ միայն անուն, ազգանունով և ծննդյան տարեթվով, այլ նաև լուսանկարով:
Հասցեների խնդրի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը նախորդ ընտրությունների ժամանակ բազմիցս տվել է պաշտոնական պարզաբանումներ և ներկայումս նույնպես տեղեկատվությունը հրապարակային է: Այն չի փակվել երբեք, այդ թվում նաև այս ընտրությունների ժամանակ: Ընդամենը պետք է այցելել www.police.amկայքի <ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցկաները> բաժին և ներբեռնելու հնարավորությամբ ստանալ ընտրողների ցուցակները ամբողջությամբ:
Երևան քաղաքի Կարապետյան փ. 29 հասցեն ընդգրկում է տարբեր ընտանիքներին պատկանող չհացսեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով տարիներ շարունակ հաշվառված են նշված հասցում:
Երևան քաղաքի Ս.Տարոնցու փ. 1 հասցեն հանրակացարանային բնակելի տարածություն է չհասցեավորված սենյակներով:
Կարող ենք թվարկել նմանատիպ շատ օրինակներ:
Մոլդովական փ. 32/4, Զվարթնոց, Ա.Ահարոնյան փ. 62 հասցեները հանրակացարանային բնակելի տարածություններ են` չհասցեավորված սենյակներով:
Հաղթանակ 2 փ փողոց 45 հասցեն ծերանոց է` չհասցեավորված սենյակներով:
Իսակովի փ. 27 և 83, Ավան 4-րդ փ., 2-րդ նրբանցք 17 տ., Սիլիկյան թաղամասի քոթեջատիպ տնակ, Հովհաննիսյան փողոց 89, Պոպովի փողոց 21 տ.(ընդհանուր բակով սեփական տներ), Սիլիկյան թաղամասի 7 փ. Ռումինական տնակ, Հաղթանակ (գյուղ), Փիրումյան միկրոշրջան (նորակառույց թաղամաս, ոչ բոլոր տներն են հասցեավորված), Գագարինի փ. 34, Գր.Զոհրապի փ. 117, Մեծարենցի փ. 39 Ա, Գր.Զոհրապի փ. 88, Ջանիբեկյան փ. 35, Ջանիբեկյան փ. 36, Ա.Վշտունու 3 նրբ. 11, Վ.Ռուստամյան փ. 17 , Զաքարիա Քանաքեռցու փ. 32 (Քանաքեռի գերեզմանատան հարևանությամբ բնակելի տարածություններ), Աղասու փ. 45, Էմինեսկու 1 փ. 24, Քանաքեռ 1 փ. 1, Զաքարիա Քանաքեռցու փ. 1, Քանաքեռ Կյն. 27, Էմինեսկու 1 փ., Քանաքեռ 5 փ. 18, Վերին Շենգավիթ 6 փ. 2, Նորագավիթ 1 փ. 126, Բագրատունյաց 2 նրբ 2, Սարի թաղ 19փ. 10, Դիմիտրովի փ 3, Գլինկայի 1 Նրբ 1, Երկաթուղայինների 7 փ. 8, Նոր Արեշ 14 փ. 61, Գավառ, Հացառատ թղմ., Քանաքեռ շրջ. Թունել, Վաղարշապատ, Պետտնկարան փ., ք.Ստեփանավան, Պրոմեթեյ 2 տնակ հասցեները (դրանցից յուրաքանչյուրը) ընդգրկում են տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհացսեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով տարիներ շարունակ հաշվառված են նշված հասցեներում:
Կարելի է թվարկել նաև այլ հասցեներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել