Մի շարք գործունեության տեսակներ ազատված են հարկեր վճարելուց

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ Ո՞Ր ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Բնակչության պատվերով կատարվող`
    • կոշիկի և  կաշվե գալանտերեայի և  համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և  կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
    • հագուստի արտադրություն և  նորոգում
    • գլխարկների արտադրություն և  նորոգում
    • գորգերի և  գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
    • փայտյա իրերի պատրաստում, կահույքի և  տան կահավորանքի նորոգում
    • ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և  նորոգում
    • համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և  այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
    • հեծանիվների և  հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և  կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
    • տնտեսական և  գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
    • այլ ճենապակե և  խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
    • թիթեղագործական գործունեություն
  2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
  3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
  4. Լեզուների ուսուցման դասընթացներ
  5. Բարձրագույն և  այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
  6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
  7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
  8. Ստեղծագործական գործունեություն
  9. Խնջույքավարների գործունեություն
  10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և  սպորտի բնագավառում
  11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
  12. Դարբնոցային գործունեություն
  13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցումԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ

    Վերոնշյալ գործունությունն ինքնուրույն իրականացնող ինքնազբաղված անձինք (ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերեր) ազատվում են այդ գործունեության տեսակների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հարկերից (այսուհետ` հարկային արտոնություն), բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածք այդ անձանց կողմից ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկից և ակցիզային հարկից, ինչպես նաև համայնքային բյուջե վճարման ենթակա հողի հարկը և գույքահարկը:

    Ո՞Ր ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    1. Որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների) իրացումից հասույթը (այսուհետ` իրացման շրջանառություն) չի գերազանցել 9,0 մլն դրամը.
    2. Որոնք իրենց գործունեության իրականացման համար չեն օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
    3. Որոնք չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.
    4. Որոնց գործունեությունը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված` իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է բացառապես մեկ վայրի միջոցով:

ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԱՆԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ

 

Ինքնազբաղված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում դիմում` հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ինքնազբաղված անձինք դիմումը ներկայացնում են գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամսվա կամ մեկից ավելի ամիսների կամ օրացուցային տարվա կամ օրացուցային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը:

Դիմումում պարտադիր լրացվում են`

1) ինքնազբաղված անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը` ՀՎՀՀ:

2) գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.

3) գործունեության իրականացման տեսակը (տեսակները), վայրը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված` իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):

Դիմում ներկայացնելու օրը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնի կողմից, և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում նրան տրամադրվում է ՀՎՀՀ:

Վերոնշյալ իրավակարգավորումները տրված են «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվել է 2016թ. դեկտեմբերի 16-ին:

Սույն նյութը հրապարակվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝  Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00

ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010

անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110,

հեռախոսահամար 010 540199,

ք. Կապան, Ա. Մանուկյան 1/72,

հեռախոսահամար 285 52511,

ք. Վանաձոր, Վարդանանց 82/1,

հեռախոսահամար 322 22317,

ք. Գյումրի, Տիգրան Մեծի 1/2,

հեռախոսահամար 312 58236,

ք. Գավառ, Բոշնաղյան 56/7,

հեռախոսահամար 264 25503

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել