Պետական մարմինների օպերատորներին կվերապահվի նաև ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող մի շարք ծառայությունների մատուցումը

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ պետական իշխանության մարմինների սպասարկման գործառույթներ իրականացնող օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը կընդլայնվի: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այսուհետ նրանց կվերապահվի նաև ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից մատուցվող մի շարք ծառայությունների իրականացումը:

Մասնավորապես, օպերատորին են պատվիրակվում տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի հատկացման, կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակման, մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրման գործառույթները:

Կառավարության որոշման նպատակը մեկն է՝  պետական իշխանության գործառույթները հնարավորին հասանելի դարձնել ՀՀ քաղաքացիներին, որպեսզի  քաղաքացին ռեսուրս, ջանք, գումար հնարավորինս քիչ ծախսի պետական իշխանության կողմից որևէ տեղեկանք ստանալու համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին գործարկված չորս գրասենյակները՝ «Հայփոստ» (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ» (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ» (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ» ( հասցե՝ Քաջազնունու 4/6), իրականացնում են նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկանքների ստացման, շարժական գույքի հետ կապված տեղեկանքների տրամադրման ծառայությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել