Վերահսկողությունը դատապարտյալի կողմից պատժի կրումը հետաձգելու պայմանները կատարելու նկատմամբ

Պատժի կատարումը հետաձգելուց հետո` տասն օրվա ընթացքում, դատապարտյալի` անհարգելի պատճառով հաշվառման կամ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման կանչով երկու անգամ անընդմեջ չներկայանալու դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին: Միջնորդությանը կցվում է պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի որոշման պատճենը:

«Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման ծառայողներն իրավունք ունեն այցելելու դատապարտյալի բնակության կամ աշխատանքի վայր՝ դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով», -Իրավաբան.net-ին հայտնում է
Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Եթե դատապարտյալը հրաժարվում է երեխայից կամ նախազգուշացումից հետո շարունակում է խուսափել երեխային դաստիարակելուց և խնամելուց, ապա ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին: Միջնորդությանը կցվում է պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի որոշման պատճենը:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել