Տերյան և Աղայան փողոցների խաչմերուկում առկա է տեսախցիկ: Այն արձանագրում հոծ գծի խախտումը: Այս հատվածում Տերյան փողոցով իջնելիս, շատ հաճախ Աղայան փողոցի բակ մտնելու համար վարորդները խախտում են հոծ գծի պահանջները:
Այս իրավախախտումներն արձանագրելու համար այստեղ տեղադրվել է տեսախցիկ, որը կֆիքսի մեքենաների համարանիշները:
Հիշեցնենք՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, այսինքն՝ 10 հազար ՀՀ դրամով: