Քիչ առաջ Մոսկվա կինոթատրոնի մոտ մեկնարկեց «Ոչ թալանին» նախաձեռնության հերթական բողոքի ակցիան: Նախաձեռնության մասնակիցները քիչ հետո երթով մոտենալու են ՀՀ գլխավոր դատախազության շենքին:
Նրանք պահանջում են` պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին և հուլիսի 7-ին խաղաղ ցուցարարների հանդեպ ապօրինի ուժ կիրառելու և հետապնդումներ իրականացնելու համար: Լրագրողների հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը հայտնեց, որ ոստիկանության երեկվա հայտարարոււթյունը այն մասին, որ մի քանի ոստիկաններկարգապահական պատասխանատվության են ենթարկվել, բավարար չեն, և պահանջում են, որպեսզի բոլոր ոստիկանների (նաև քաղաքացիական հագուստով) արարքը համապատասխան գնահատականի արժանանա: Նա նաև նշեց, որ խոսքը վերաբերվում է, թե հրաման տվողներին, թե հրաման կատարողներին: Մաքսիմը հայտարարեց, որ ամեն ինչ անելու են, որ հասնեն արդյունքի: