Կնոջ մոտ «ծալովի» դանակ կար. ի՞նչ եղավ, երբ նա միջամտեց վիճաբանությանը

2012թ. մայիսի 17-ին ժամը 03:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 2-րդ տարածքի 100 տան բակում Մեսրոպ Մարգարյանի, վերջինիս աներորդու` Էդգար Բաղդասարյանի և զոքանչի Սեդա Օհանյանի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի: Միջամտել է նաև Մ. Մարգարյանի կինը` Լուսինե Բաղդասարյանը և վերջինս, իր մոտ եղած ծալովի դանակով, դիտավորությամբ, մի քանի հարվածներ է հասցրել Մեսրոպ Մարգարյանի կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի շրջանում` նրա առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, ամբաստանյալի հանդեպ, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատարանը Լուսինե Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով:

Ամբաստանյալի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, բողոքի ճակատագիրը դեռ չի որոշվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել