Ազատության հրապարակում շարունակվում է բողոքի ակցիան

Ազատության հրապարակում, այսօր` ժամը 19:օօ-ին մեկնարկած էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիան շարունակվում է: Համակարգող խմբի անդամները իրենց ելույթներով ժողովրդին կոչ են անում միանալ իրենց պայքարին. «Միայն համախմբումով մենք կարող ենք հասնել հաղթանակին»:

Համակարգող խմբի անդամները նաև ներկայացրին իրենց երեք պահանջները՝
1.Չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշումը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
2.Վերայել ներկայում սակագնի պլանը, նվազեցնելու նպատակով:
3.Պատասխանատվության ենթարկել բռնության այն մասնակիցներին, ովքեր ապօրինի գործողություններ էին կատարել խաղաղ հավաքի մասնակիցների դեմ: 

Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ այսօր նրանք Ազատության հրապարակում պայքարում են, և պայքարը տեևելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության  քաղաքացին չի գտնում արդարություն, քանի դեռ քաղաքցու շահը անտեսվում է և քանի դեռ  մենք ենթարկվում ենք ոստիկանական բռնություններին. «Այս օրերին բազմաթիվ տեղեկություններ են գալիս, թե ոստիկանական աշխատակիցները այցելում են պայքարող քաղաքացիների բնակարաններ և սպառնալիքներով փորձում նրանց ետ պահել բողոքի ակցիաներից»:

Նա նշեց, որ այս պայքարի այլ ընտրանքը օտար երկրում ապրուստ փնտրելն է, որը նրանք չեն ուզում, ուստի պետք է պայքարել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել