Քանի՞ դատավոր է ենթարկվել կարգապահական պատասխանատվության վերջին մեկ տարում

Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերով կազմվել են թվով 18 տեղեկանքներ, որոնցից՝ 7-ի հիման վրա հարուցվել են կարգապահական վարույթներ և 4 դատավորներ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

Նշվում է 2014թ. ապրիլի 1-ից մինչև 2015թ. ապրիլի մեկն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հաշվետվությունում:

Ըստ նույն հաշվետվության՝ 2-ով հարուցված կարգապահական վարույթները կարճվել են ՀՀ արդարադատության նախարարի կողմից, 1 կարգապահական վարույթ գտնվում է ընթացքի մեջ, 11 տեղեկանքներով կարգապահական վարույթ չի հարուցվել՝ հաշվի առնելով առկա խախտումների՝ ակնհայտ և կոպիտ չլինելու հանգամանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել