Ռազմական ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում այցեր Հայաստան

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների կողմից հաստատված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի, հոկտեմբերի 15-ին Հայաստան են ժամանել ՌԴ ԶՈւ ԳՇ Կազմզորահավաքային գլխավոր վարչության մասնագետները` արդարադատության գնդապետ Ա. Մարչենկուի ղեկավարությամբ:
Պատվիրակությունը ժամանել է զինված ուժերի համալրվածության կազմակերպման և դրա առանձնահատկությունների, նախազորակոչային տարիքի քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև զորահավաքային պատրաստության ոլորտի հարցերի համատեղ քննարկման նպատակով:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ պլանի համաձայն՝ ս.թ. հոկտեմբերի 13-ին Հայաստան էր ժամանել ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յու.Ստավիցկու գլխավորած պատվիրակությունը` ինժեներական ապահովման ոլորտում աշխատանքային քննարկումներին մասնակցելու և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորամասեր այցելելու նպատակով: Պատվիրակության այցը կավարտվի ս.թ. հոկտեմբերի 15-ին:
Հոկտեմբերի 14-ից 17-ը Հայաստանում է գտնվելու նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության աշխատանքային խումբը` ՌՔԿՊ ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկան նպատակով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել