ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է վարչապետի սոց ցանցից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։
Միջոցառման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: