Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի շնորհավորական ուղերձը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի շնորհավորական ուղերձ է հղել ՔԿԾ աշխատակցի օրվա առթիվ։
Քրեակատարողական ծառայության հարգելի´ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա և ծառայության հիմնադրման 106-րդ տարեդարձի կապակցությամբ։
Սիրելի´ ծառայողներ, դուք իրականացնում եք մի աշխատանք, որը պահանջում է բարձր պատասխանատվություն, կարգապահություն և նվիրում։ Ձեր ծառայությունը կարևոր դեր ունի արդարադատության համակարգի կայացման և հասարակության անվտանգության ապահովման գործում։
Բազմիցս ընդգծել եմ, որ քրեակատարողական ծառայության համակարգում կարող է լինել միայն մեկ արտոնյալ և այդ մեկը բարեվարք, բարեխիղճ, անշահախնդիր, անկաշառ և պրոֆեսիոնալ քրեակատարողական ծառայողն է։
Կցանկանամ, որ այս միտքն ընդունեք ի գիտություն և այն դարձնեք ձեր ամենօրյա աշխատանքի կարգախոսը:
Շնորհակալություն եմ հայտնում ձեր նվիրվածության և հետևողական աշխատանքի համար։
Շնորհավո՜ր տոնդ, քրեակատարողական ծառայող:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել